Ինչպես են անվանակոչել Լևոնն ու Սիրուշոն իրենց դստերը
Ինչպես են անվանակոչել Լևոնն ու Սիրուշոն իրենց դստերը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգչուհի Սիրուշոյի և ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի դուստրը։
Այդ առթիվ Լևոնի ընկերներից Գրիգ Հարությունյանը ֆեյսբուքում գրառում է արել, շնորհավորել ընկերոջը՝ բացահայտելով, թե ինչպես են անվանակոչել փոքրիկին․
«Շնորհավորում եմ Լևոն ջան, դստերդ՝ փոքրիկ Բելլայի լույս աշխարհ գալու կապակցությամբ, ցանկանալով անհոգ մանկություն ու խաղաղ երկինք»,-գրել է նա։
Նշենք, որ Սիրուշոն և Լևոնը ունեն երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։ Զույգը վերջերս էր հայտնել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Նշենք նաև, որ Սիրուշոյի և Լևոնի երկու որդիները ևս ծնվել են ԱՄՆ-ում։