Մամուլ

42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավոր

42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում, 42-ամյա Արամ Պետրոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին գյուղմթերքներ վաճառողների տաղավարներին, ապա կայանված՝ 34-ամյա Մայիս Ջանյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

mercedes opel

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

poqr vedi avtovtar

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ու  կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում բազմաթիվ գյուղմթերքներ վաճառողներ վրաերթի չեն ենթարկվել:

Կիսվել