Մամուլ

70-ամյա քաղաքացին իր պապից ժառանգած ոսկիները ուղարկել է Իշխան Սաղաթելյանին և Գեղամ Մանուկյանին

70-ամյա քաղաքացին իր պապից ժառանգած ոսկիները ուղարկել է Իշխան Սաղաթելյանին և Գեղամ Մանուկյանին

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նամակ, որն ընթերցվեց Ֆրանսիայի հրապարակում։ Նամակագիրը 70-ամյա քաղաքացի է։

Իշխան Սաղաթելյանը գրել․«Չափազանց հուզիչ է այս օրերին մեր քաղաքացիների կողմից ստացվող նման արձագանքերը։ Անսահման պատասխանատվության զգացում ունեմ այս շարժման յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ։

Տիկին Զոյա, անպայման հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա:

Ստորև ներկայացնում եմ ինձ և ընկեր Գեղամ Մանուկյանին ուղղված յոթանասունամյա տիկին Զոյայի նամակը․ նամակը և ոսկիներն ի պահ են հանձնվել ՀՅԴ Բյուրոյի թանգարանին:

voski tati

«Հարգարժան Իշխան Սաղաթելյան և Գեղամ Մանուկյան,

մեր Հայրենիքի համար վճռորոշ այս օրերին և իմ ծննդյան 70-ամյակի նախօրեին ձեր տնօրինությանն եմ հանձնում իմ պապից՝ Եղիշե Ամիրխանյանից ժառանգաբար իմ վաղամեռիկ եղբորը, քրոջս և ինձ հասած 14 փոքր ոսկիները, որը նրա պատվիրմամբ իմ տատ Սաթենիկը պետք է ծառայեցներ բացառապես իր ժառանգների կրթության գործին։

Իմ համոզմամբ այդ գործի արժանի շարունակողները այսօր դուք եք։

Ավարտում եմ Ղևոնդ Ալիշանի եղբորս սիրած «Երգ ու գնացք զորայն հայոց ընդ Վահանայ Մամիկոնենոյ
Ի Շավարշական դաշտին վրեժք
Օ՜ն անդր յառաջ»
Երգի բառերով․․․

Հ․Գ․ Պապս իր կուսակցական պատկանելիության (ՀՅԴ) համար 1930-ականներին իր կյանքի վերջին տարիները (օրերը) անցկացրել է նախ Թիֆլիսի, ապա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի բանտերում։

Ձեր համակիր Զոյա Սանոսյան
Երևան»։

Կիսվել