ՄամուլՏեսանյութ

«Ունենք հինգ շատ վճռական օրեր»․ Իշխան Սաղաթելյան

«Ունենք հինգ շատ վճռական օրեր»․ Իշխան Սաղաթելյան

«Առաջիկա երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ պետք է կկրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք։ Հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք ա դիրքորոշում հայտնեն»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակից հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Երկուշաբթի օրվանից ժամը 11։00-ին բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի ուղղությունով գնալու ենք։ Հինգ օր ժամանակ ունենք՝ ամբողջական պատկերը ստանալու։ Հունիսի 3-ը ջրբաժան ա»,- նշեց նա։

ishxan

«Հինգ օրվա մեջ հասկանում ենք ով՝ ով ա, իսկ ամսի 3-ին ժամը 16։00-ին մենք լինելու ենք խորհրդարանում»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։

«Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինի, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու:

Երկուշաբթի օրվանից համախմբելու ենքն ուժերը եւ գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետեւ այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա:

Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան,մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում