ՄամուլՏեսանյութ

Վերջին շանս չկա, լավ ա լինելու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Վերջին շանս չկա, լավ ա լինելու. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում իր թիմակիցների հետ շրջում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Hraparak.am-ը հարցրեց նրան` ի՞նչ կանխատեսում ունի, ինչպե՞ս կավարտվի այս ամենը:

«Լավ ա լինելու»,-ասաց երկրորդ նախագահը:

Մեր մյուս հարցին` ժողովրդի ոգևորությունը տեսնո՞ւմ է, Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց. «Դուք չե՞ք տեսել»:

robert qocharyan gayane

Ասացինք տեսնում ենք, բայց մասամբ, ինչին ի պատասխան Քոչարյանն արձագանքեց, որ ինքը ամբողջությամբ է տեսնում այդ ոգևորությունը:

Մեր այն դիտարկմանը, թե այս անգամ կարծես թե ընդդիմության վերջին շանսն է, Քոչարյանն ասաց. «Վերջին շանս չկա»:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել էջում