ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանը այցելել է շարժման հանրահավաքի մասնակիցներին (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այցելել է շարժման հանրահավաքի մասնակիցներին (Տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ շարունակվում է Դիմադրություն շարժման հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Սերժ Սարգսյանի կողքին է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

serj taron

«Ուշադրություն մի դարձրեք այն հայտարարությունների վրա, թե միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի»: Այս մասին Ֆրանսիայի հրապակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տաս տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի: Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարությունների վրա», – ասել է նա:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները վրաններ և վառարաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և պատրաստվում են գիշերել այնտեղ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում