Մամուլ

Լեո-Պարոնյան խաչմերուկ են գալիս քաղաքացիներ, մոմեր վառում ու խաղալիքներ թողնում

Լեո-Պարոնյան խաչմերուկ են գալիս քաղաքացիներ, մոմեր վառում ու խաղալիքներ թողնում

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի ժամ է Լեո-Պարոնյան խաչմերուկ են գալիս քաղաքացիներ, մոմեր վառում ու խաղալիքներ թողնում չծնված բալիկին։

28-ամյա հղի կնոջը ժամեր առաջ վրաերթի էր ենթարկել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող կորտեժի մեքենաներից մեկը։ 28-ամյա աղջիկն ու չծնված բալիկը մահացել են։

toyota prado meqena

Լավ, 18-19 տարեկանների էսքան արյուն խմե՞լ կլինի»։

Նշենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կիսվել