Մամուլ

Պարզվել է 29-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ՃՈ վաշտի հրամանատարի ինքնությունը (ֆոտո)

Պարզվել է 29-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ՃՈ վաշտի հրամանատարի ինքնությունը (ֆոտո)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրգործի շրջանակում պարզվել է՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:

eritasard

Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Արամ Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ:

Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է:

29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած, ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն է:

aram navasardyan
Կիսվել նյութով