ՄամուլՏեսանյութ

Առաջին դեպքը չէ, որ վարչապետի շարասյունը նման կերպ է երթևեկում (Տեսանյութ)

Առաջին դեպքը չէ, որ վարչապետի շարասյունը նման կերպ է երթևեկում (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Արդեն տեղեկացրել էինք, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ հղի կնոջ է վրաերթի ենթարկել:

Նշենք, որ սա առաջին դեպքը չի երբ վարչապետին ուղեկցող մեքենան դուրս է գալիս հանդիպակաց փողոց; Նախորդ անգամ բարեբախտաբար զոհեր չեն եղել, միայն դիմացից եկող վարորդն է կարողացել իրավիճակը փրկել:

Այսօր ևս շարասյանն ուղեկցող առաջին մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհի վրա ինչն էլ պատճառ է դարձել այս դժբախտ պատահարի:

Հ.Գ Նախորդ անգամ, ապրիլի 10-ին այդ երիտասարդը, ում մեքենայի դիմաց դուրս էր եկել վարչապետին ուղեկցող ավտոմեքենան, գրառում էր արել, և պահանջել՝  մեքենայի վարորդին հեռացնել աշխատանքից:

vostikanakan meqena

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան պահանջում եմ աշխատանքից հեռացնել հատուկ կորտեժին ուղղեկցող Toyota Camry-ի ՃՈ աշխատակցին, ով իր վտանգավոր վարելաձևովիմ մեքենային ընդառաջ վարելով վտանգի ենթարկեց իմ ու իմ ուղևորի կյանքը։

Իմ տեղը ուրիշ մարդ լիներ կտրուկ աջ էր քաշել ու մեքենան շուռ էր տվել արդեն ու դա լինելու էր ձեր բոլորի պատասխանատվության ներքո։ Մեկ էլ մի հատ կարո՞ղ եք բացատրել, ինչիա մեկը գոռգոռում, որ կանգնեմ, մյուսն էլ հետևից գալիս ասումա ստեղ չի կարելի կանգնել։

Սպասում եմ ձեզանից գրավոր պատասխանի` փոսթըս ընդունեք որպես դիմում իմ ու իմ ուղեվորի կյանքին սպախնալու հետևանքով աշխատակցին հեռացնելու համար»:

Տեսանյութը ստորև

Կիսվել