ՄամուլՏեսանյութ

«Հարբած եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա». միջադեպ Ազատության հրապարակում

«Հարբած եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա». միջադեպ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում, որտեղ արդեն մի քանի օր է նստացույց եւ հացադուլ է իրականացվում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ակտիվիստներից մեկը հարվածել է տարեց մի քաղաքացու: Ոստիկանները բերման ենթարկեցին հարվածող տղամարդուն:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ եւ հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց:

karmir beretavorner 1

Իհարկե, բռնություն գործադրել բացարձակապես անթույլատրելի է, բայց ես կարծում եմ՝ մեր ոստիկանները խնդիրը կկանխեն: Մեր մշտական ընդդիմադիր ցուցարարներից է, անունը՝ Արթուր է»:

Իր հերթին զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասաց. «Հարբած բիձա էր, եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա: Լավ է արել, ես էլ եմ ուզել սիլլեմ, չեմ սիլլել:

Ծնող է հայհոյում, ո՞ր մի տղան չէր սիլլի»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել