Շոու-բիզնես

«Չեմ ուզում տառապել»․ Լիլիթ Հարոյանը բաժանվել է ամուսնուց

«Չեմ ուզում տառապել»․ Լիլիթ Հարոյանը բաժանվել է ամուսնուց

Հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն անկեղծ գրառում է արել՝ հայտնելով ամուսնալուծության մասին։

«Իմ սիրելի հետևորդներ, վերջապես ես պատրաստ եմ ձեզ ասելու, որ ես ու Ալեքը բաժանվել ենք:

Մենք փորձել ենք ամեն ինչ՝ պահպանելու մեր ընտանիքը, սակայն, ցավոք, ոչինչ չօգնեց: Այդ հաշվով 2-իս սիրտն էլ հանգիստ է, որովհետև ամեն ինչ փորձել ենք, բայց երջանիկ չէինք:

Սիրել՝ նշանակում է ամբողջ էությամբ ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել:

Պատճառների մասին կխոսեմ, երբ պատրաստ լինեմ. առայժմ`այսքանը:

lilit haroyan amusin

Զոհի կարգավիճակ չկա, դե բնական է, շատ ծանր եմ տարել, ինչպես յուրաքանչյուր բաժանում: Եվ քանի որ ընտանիքը ինձ համար բացարձակ արժեք է, դժվար էր ընդունել իմ բաժանման փաստը, նամանավանդ, որ իմ հայրական ընտանիքում տեսել եմ միայն ամրություն և միություն և իմ ենթագիտակցության մեջ բաժանման մասին խոսք անգամ չէր կարող գնալ:

Ես չեմ ուզում տառապել, և չեմ ուզում, որ իմ գոյության պատճառով տառապի մեկ ուրիշ էակ:
Համոզված եմ` ճիշտ որոշում է:

Իհարկե, ես էլ եմ անցել բոլոր հոգեբանական փուլերով- չընդունում, ջղայնություն, մեղադրանք ինքս իմ և բնական է նաև ամուսնուս հանդեպ, հույս, որ կարելի է փրկել հարաբերությունները և այլ էմոցիաների փունջ, ինքնագնահատականի անկում և այլն:

Այս թեման դեռ ինձ համար հուզառատ է:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս էին, և մեծ շնորհակալություն մորս ու հորս և սիրելի ընկերուհուս, որ ամուր կողքիս են»,- գրել է Լիլիթը։

Նշենք, որ դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի։

Կիսվել