Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի գործընկերների՝ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի, Իլհամ Ալիևի, Սադիր Ջապարովի և Շավքաթ Միրզիյոևի հետ։
Ըստ Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության՝ շփումները կայացել են այն հիմքով, որ նա ներկայումս հանդիսանում է Թյուրքական պետությունների կազմակերպության ժամանակավոր նախագահը։
«Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ ուշադիր հետևում է եղբայրական և բարեկամ Ղազախստանում իրադարձությունների զարգացմանը, ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և մաղթում վիրավորներին ապաքինում:
Էրդողանը համերաշխություն է հայտնել Ղազախստանին և ընդգծել, որ Թուրքական պետությունները նույնպես աջակցում են Ղազախստանին։
Թուրքիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է փոխանակել ցանկացած տեխնիկական գիտելիքներ և փորձ», – ասվում է գրասենյակում։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի խնդիրները։