Նոր գործընթաց Դավիթ Տոնոյանի շուրջ. գործում ներգրավվել է նաև թիկնապահը (Տեսանյութ)
Նոր գործընթաց Դավիթ Տոնոյանի շուրջ. գործում ներգրավվել է նաև թիկնապահը (Տեսանյութ)
Armlur.am-ը գրում է․ Նոր գործընթաց է սկսվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի շուրջ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է սկսել Դավիթ Տոնոյանի կողմից թիկնապահ պահելու գործընթացի մասով: Ինչ է կատարվել:
Բանն այն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 11 օր անց պաշտոնից ազատվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս իր թիկնապահ Կարենին հորդորում է ազատման դիմում գրել եւ ազատվել պաշտոնից:
Սակայն ՀՀ կառավարությունից, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասում է, որ կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա շարունակի իրականացնել իր անվտանգության ապահովման աշխատանքները, ինչը Դավիթ Տոնոյանն անում է:
Սակայն ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել: Արդյունքում, այս հանգամանքը ստուգելու համար Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է սկսվել:
Ինչպես հայտնի է, հոկտոմբերի 2-ին կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ։
Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել եւ մեղավոր անձանց շրջանակը պարզել: Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա, քանի որ նրանց այս պահին կոնկրետ ապացույցներ են պետք :
Փաստ է, որ ԱԱԾ-ում պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործով կա երեք մեղադրյալ եւ կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, եւ երեկ ձերբակալվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում