Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-ամյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը. փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-ամյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը. փոքրիկին անվանակոչել են հերոս եղբոր անունով
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը:
Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։
2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ հոկտեմբերի 18-ին, հերթական առաջադրանքը կատարելիս, «Թութակ» կոչվող բարձունքը գրավելիս, մարտի են բռնվել դեմ առ դեմ թշնամու դիվերսիոն խմբի հետ, լուրջ վնաս հասցնելով թշնամուն։
«Հետ նահանջ» հրաման են ստանում, որպեսզի քիչ զոհեր տան: Ավաղ, մեր կողմից էլ են լինում զոհեր: Զոհվում են հերոսաբար կռվող սպան և ժամկետային զինծառայող Նիկողոսը՝ անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։
Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր: