Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելու հրավեր է ստացել. մանրամասներ

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելու հրավեր է ստացել. մանրամասներ

Sputnik Արմենիան գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: 

«Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասաց նա։

robert qocharyan

Միկոյանը վստահեցրեց, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։

Կիսվել