28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով տապալել է էլեկտրասյունն ու գազատար խողովակը և հայտնվել բնակչի այգում
28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով տապալել է էլեկտրասյունն ու գազատար խողովակը և հայտնվել բնակչի այգում
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մանասյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գետարգել գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. բախվել բետոնե պարսպին, այնուհետև գազատար խողովակին ու երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել բնակչի տան հողամասւմ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ, չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ: