ՄամուլՏեսանյութ

«Երևան մոլում» ավազակային հարձակում իրականացնողը հափշտակում է 100 մլն դրամն ու դիմում փախուստի (Տեսանյութ)

«Երևան մոլում» ավազակային հարձակում իրականացնողը հափշտակում է 100 մլն դրամն ու դիմում փախուստի (Տեսանյութ)

Օգոստոսի 31-ին, ժամը 10.18-ին, մարզագլխարկով ու բժշկական դիմակով մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի մոլերից մեկում գործող բանկի մասնաճյուղ և զենքի սպառնալիքով հափշտակել պարկ, որի մեջ 102 միլիոն դրամ էր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Մոլի անվտանգության աշխատակիցներն ու բանկի աշխատակիցը հետապնդել և Արշակունյաց պողոտայում վնասազերծել էին տղամարդուն։ Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարեկային ծառայության ոստիկանները և նրան, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։

yerevan mol

Բաժնում պարզվել է տղամարդու ինքնությունը՝ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ։

Ոստիկանների, բանկի և անվտանգության աշխատակիցների գործողությունների շնորհիվ տուժածներ չկան։

Տեսանյութը ստորև

Կիսվել