Մամուլ

ՀՀ Կառավարությունը 12.800 եվրո կվճարի Սասուն Միքայելյանին. ՄԻԵԴ-ը հրապարակել է դատավճիռը

ՀՀ Կառավարությունը 12.800 եվրո կվճարի Սասուն Միքայելյանին. ՄԻԵԴ-ը հրապարակել է դատավճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ 2021-ի օգոստոսի 31-ին, հրապարակել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ դատավճիռը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության դեմ հայցադիմումն (թիվ 1879/10) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ քաղաքացի Սասուն Միքայելյանը դատարան է ներկայացրել 2009-ի դեկտեմբերի 25-ին:

Որոշումը ՀՀ կառավարությանը կծանուցի հայցվորի՝ նախաքննության ժամանակ հայցվորի դեմ որպես ապացույց վկաների ներկայացրած վկայություններից հրաժարումը թույլատրելու, հայցվորի՝ իր դեմ վկաներին հարցաքննելու և իր անունից վկա կանչելու անհնարինության, խոսքի ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության և նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:

ՄԻԵԴ

Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի վիճելի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար, որով գործ է հարուցվել համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի,10-րդ, 11-րդ և 14-րդ հոդվածների:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում որպես բարոյական վնասի փոխհատուցում պետք է Սասուն Միքայելյանին վճարի 9000 եվրո, ինչպես նաև 3800 եվրո՝ նրա կատարած ծախսերի դիմաց։

Կիսվել