Մամուլ

Խոշոր ավտովթար Կապանում. «Բոգդան» ավտոբուսի անվահեծը կոտրվել է և բախվել շինության պատին. կա 7 վիրավոր

Խոշոր ավտովթար Կապանում. «Բոգդան» ավտոբուսի անվահեծը կոտրվել է և բախվել շինության պատին. կա 7 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին:

shtapognutyun 1

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա  Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը, Երևանի բնակիչ, 45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վ. Գինոսյանի գլխավորությամբ:

Կիսվել էջում