Մամուլ

Նոր մանրամասներ՝ երեկ Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում առաջացած պայթյունից. պարզվել է վիրավորների ինքնությունը

Նոր մանրամասներ՝ երեկ Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում առաջացած պայթյունից. պարզվել է վիրավորների ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններոց՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։ Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։

Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։

toyota camy paytyun

Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։40-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն էր տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SD 088 համարանիշի ավտոմեքենայում։ Պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Կիսվել էջում