Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի «Chessable Masters» առցանց մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրեց մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

Լևոն Արոնյան

Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին:

Արոնյանը կիսաեզրափակիչում կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։

Կիսվել