Մամուլ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

erasx zinvor

Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Կիսվել