Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են. ավտոմեքենաների խցանումը հասնում է 10 կիլոմետրի
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:
Վթարի հետևանքով երթևեկեությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, իսկ ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 10 կիլոմետրի: