Մամուլ

Բոլորը պատժվելու են. Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին․ «Հրապարակ»

Բոլորը պատժվելու են. Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու, սակայն կառավարությունից որոշել են, որ Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն։

«Սթրվեք տեղներդ»՝ հրահանգել են նրանց։ Այժմ կառավարության գրաքննիչները նստած՝ մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի քոմենթ կամ լայք, նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլեւ առաջխաղացման հեռանկարից։

agn shenq

Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է։ ԱԳՆ-ում լարված վիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։ Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել