Մամուլ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 16-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 16-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA Sorento մակնիշի 71 AV 999 համարանիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ:

երեխա հիվանդանոց

Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մարտին Վարդանյանն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Էդվին Մարտիրոսյանն է:

Կիսվել