«Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին»
«Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել հետևյալ դեպքերով`
34/08 տեղամասում Գորիսի քաղաքապետի վարորդը տեղամասում հայհոյանքներով ու խուլիգանությանը բնորոշ այլ արարքներով ուղղորդել է ընտրողներին։
9/31 տեղամասում ողջ օրվա ընթացքումացքում խաթարվել է քվեարկության գաղտնիությունը։ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» դաշինքների վստահված անձինք այնպես են կագնում, որ կարողանան տեսնեն ընտրողի քվեարկությունը։
10/32 տեղամասի մոտ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ընտրակաշառք էին բաժանում։ Այդ անձանց իրավապահները այս պահին բերման են ենթարկում։
9/21 տեղամասում հանձնաժողովի նախագահն անգործություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է պրոցեսի օրինականությունը։
8/36, 10/03, 23/54 և 34/08 տեղամասերում ընտրողներին պարբերաբար չեն տվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը։
Գյումրիում երկու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստման մասին (տեղամասերի համարները տվել ենք իրավապահներին)։
Հիշեցնեմ, որ առաջիկա ասուլիսը կլինի ժամը 19։00-ին Պուշկինի 49 հասցերում»։