«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ»․ Գոհար Ավետիսյանն այցելել է Եռաբլուր
«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ»․ Գոհար Ավետիսյանն այցելել է Եռաբլուր
Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։
Գոհարն ինստագրամյան իր էջի սթորիս բաժնում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։
Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ… Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։