ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Վանեցյանը սկանդալային բացահայտումներ է արել (Տեսանյութ)

Ադրբեջանցիների փակ ծրարը հանձնել եմ Փաշինյանին. Վանեցյանը սկանդալային բացահայտումներ է արել (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն է:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարում էր գաղտնալսել իր թիմակիցներին, կոտրել ֆեյսբուքյան էջերը, իրեն զեկուցել գրագրություններն ու դոսյեներ հավաքել նրանց դեմ։

Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատմեց, որ զեկուցել է Փաշինյանին, որ շիշ բռնողի ընտանիքի Ամանորի մի քանի միլիոնանոց ծախսը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում հոգացել է քրեական մի տարր, մինչդեռ Փաշինյանը հրահանգել է ընթացք չտալ:

ԱԱԾ-ն Փաշինյանին նաև տեղեկացրել է շիշ բռնողի կողմից տուն, մեքենա գնելու ֆինանսական աղբյուրների մասին, սակայն կրկին թույլ չի տվել քայլեր ձեռնարկել՝ իրավական գնահատական տալու փոխարեն դոսյե հավաքելով թիմակցի դեմ:

Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ եղել է հանդիպում:

Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվել է փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել