«Պարբերաբար Ադրբեջանին քարտեզներ ենք տվել, նաև Լավրովի հետ եմ ուղարկել». Նիկոլ Փաշինյան
«Պարբերաբար Ադրբեջանին քարտեզներ ենք տվել, նաև Լավրովի հետ եմ ուղարկել». Նիկոլ Փաշինյան
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադարձին զուգընթաց հայկական կողմը պարբերաբար Ադրբեջանին որոշակի թվով քարտեզներ է տվել։
«Մենք այսօր ոչ թե ականապատ տարածքների քարտեզները փոխանակել ենք մեր 15 գերիների հետ, այլ ուղղակի քայլին քայլով ենք պատասխանել։
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր հայտարարություններում անընդհատ շեշտում էր հումանիտար ականազերծման անհրաժեշտությունը։
Ուզում եմ ընդգծելխոսքն այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն դրանք չեն բաժանում մեզ այլևս հայտնի հանգամանքների բերումով, այլ գտնվում են նրանց թիկունքում…:
Պաշտոնապես ասում եմ` մենք երբեք չենք հրաժարվել քարտեզներ տրամադրել Ադրբեջանին, այդ Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձը։
Երբ ՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան և նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե կոչ են անում ականապատ տարածքների մասին տեղեկություններ տրամադրել, նաև Լավրովի հետ եմ որոշ քարտեզնոր Ադրբեջան ուղարկել», – ասաց Փաշինյանը։