ՄամուլՏեսանյութ

«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս». Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը (Տեսանյութ)

«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս». Փաշինյանը ներկայացրեց իր ծրագիրը (Տեսանյութ)

Քիչ առաջ մեկնարկած անվտանգության խորհրդի նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը.

«Վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորեպես՝ Կութ գյուղի հատվածից: Ուզում եմ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ: Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է: Ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է ու կշարունակի լարվել:

pashinyan kut

Պատճառն այն է, որ վերջին 15 օրերի իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները փոխներթափանցված վիճակում են:

Գտնվում են ոչ միայն դեմ դիմաց, ալև խառը փոխներթափանցված վիճակում: Իրադրությունը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ 15 օր դեմ դիմաց տարբեր իրադարձությունների են ականատես եղել, այլև այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր զինվորներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք և այսպես շարունակ:

geri vercnel

Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը կարող է վերածվել լայնածավալ բախման: Ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում, որը կբերի լիցքաթափման: Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է իր մոտ եղած ինչ-որ քարտեզներով և մեր և իրենց պատկերացումները սահմանների մասին տարբերվում են:

Մենք այդ կարծիքը չենք կիսում: Բայց ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային ու հայ հանրությանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի կառավարությանը: Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ 2 կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից:

Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից զինված ուժերի ներկայացուցչիները հեռանան տեղակայման նախկին վարեր, դրա փոխարեն սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ կան ԵԱՀԿ: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է:

gyux

Հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Դրանից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանագծում Ռուսաստանի կամ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո»:

Տեսանյութը ստորև

Կիսվել