Մամուլ

Ռուսաստանն անցել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը

Ռուսաստանն անցել է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել անհատույց օգտագործման տեղամասեր տրամադրել Սյունիքի մարզի Կապան, Մեգրի եւ Տեղ համայնքներից՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը, այս մասին գրում է Հրապարակը։

Չնայած պաշտոնական Երեւանը սա ներկայացնում է որպես Հայաստանի հարավարեւելյան սահմանի ամրացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն, սակայն ադրբեջանական մամուլում հայտարարում են, որ Ռուսաստանը, որպես 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման երաշխավոր անցել է նաեւ իր համար կարեւոր համարվող կետերից մեկի իրականացմանը, այն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

ռուսական խաղաղապահներ

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է, որ այդ տարածքներից զինված ուժերի ներկայացուցչիները հեռանան տեղակայման նախկին վարեր, դրա փոխարեն սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ ՌԴ կան ԵԱՀԿ: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է:

Կիսվել նյութով