Մամուլ

59-ամյա վարորդը ЗИЛ-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. վերջինս հիվանդանոցում մահացել է

59-ամյա վարորդը ЗИЛ-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:58-ի սահմաններում  59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավիթի հրապարակի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրարարական ջոկատի փրկարարները, ովքեր վրաերթի ենթարկված երեխային  մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ովքեր էլ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

hecaniv vraert

Վրաերթի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 21:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխան  հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կիսվել