Աշխարհ

ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը

ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախօրեին քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նաեւ ուզում եմ ասել, որ երեկ մենք արդեն ոչ ֆորմալ ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- չորեքշաբթի Դուշանբեում իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին ասել է Լավրովը:

baku hapk

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը: Այդ խնդրանքին համապատասխան, մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում»,- հավելել է նա:

Կիսվել նյութով