Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը
Վրաստանի ցամաքային սահմանները մեկ տարուց ավելի՝ փակ են: Վրաստանը կկարողանա բացել ցամաքային սահմանները պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում։ Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Վրաստանը օդային սահմանները բացել էր փետրվարի 1-ին: Ցամաքային և ծովային սահմանները շարունակում են մնալ փակ: Այդ ուղիներից կարող են օգտվել միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Օտարերկրացիները կարող են Վրաստան ժամանել միայն օդային ճանապարհով:
«Մենք աշխատում ենք ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Քննարկվում են նույն կանոնները, ինչ օդային սահմանների դեպքում: Օրինակ, ավելի պարզեցված մուտք կգործի պատվաստված ժամանողների համար: Կարծում ենք, որ նույն սկզբունքը կարելի է կիրառել ցամաքային սահմանների դեպքում: Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր մակարդակի ֆոնին»,- ասել է Թուրնավան:
Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված, Վրաստանը փակել է սահմանները բոլոր երկրների հետ 2020 թվականի մարտից և չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքները: Հայրենակիցների և տարանցիկ բեռնափոխադրումների համար, սակայն, գործում են այլ օրենքներ:
Այսօր երկրի օդային սահմաններում գործում են խիստ հակավիրուսային միջոցառումներ: Վրաստան ժամանելուն պես, ուղևորները պետք է սահմանին ներկայացնեն բացասական PCR թեստի պատասխան և երկրում գտնվելու երրորդ օրը հանձնել կրկնակի անալիզ։
Կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս անցած բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստան մուտքն ազատ է համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում: