Մամուլ

ՀՀ-ն շարունակելու է Су-30СМ կործանիչների ձեռքբերումը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն շարունակելու է Су-30СМ կործանիչների ձեռքբերումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել  INTERFAX-ին ու հայտնել, որ Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն ու երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:

«Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում, միջպետական ​​երկկողմ համաձայնագրերի համաձայն, ստեղծվել են հայ-ռուսական երկու խմբավորումներ՝ Միավորված ուժերի խմբավորումը և Տարածաշրջանային միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը, և, բացի այդ, երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններ են, որի ձևաչափով ստեղծվում են նաև զորքեր (հավաքական ուժեր) և համատեղ խմբավորումներ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ժամանակակից և համատեղելի լինի նախևառաջ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների, զենքի և զինամթերքի հետ»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակելու է Су-30СМ կործանիչների ձեռքբերումը․ «Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․

«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»։

Կիսվել