Նարեկը, որի դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար, հուղարկավորվել է Եռաբլուրում
Նարեկը, որի դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար, հուղարկավորվել է Եռաբլուրում
Hraparak.am-ը գրում է․ Քաղակտիվիստ Նարեկ Սարգսյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, նոյեմբերի 14-ին հուղարկավորել են Եռաբլուր պանթեոնում։
Այս մասին «Հրապարակին» ասաց Նարեկ Սարգսյանի հարազատներից Արմինե Զաքարյանը։ Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, ճանապարհվեց Արցախ, որի մասին ասել էր ֆեյսբուքյան իր վերջին 2 ուղիղ եթերների ժամանակ․
«Հասավ տեղ գիշերն ու որպես կամավոր գնաց Մատաղիս սեպտեմբերի 27-ին, և 28-ի լույս 29-ի գիշերը վերջին անգամ խոսել եմ հետը։ Ասաց, որ մսաղաց է, անտերություն, որ ոչ մի բան էլ չեն գրավում, մեր եղածը հազիվ են պահում։
Ընկերոջը հեռախոսով էր զանգել, դա վերջին խոսակցությունն էր։ Այնուհետև 5 օր շարունակ փորձել եմ կապ հաստատել, և վերջապես Հոկտեմբերի 3-ին զանգիս պատասխանեց իր մարտական ընկերը, որը հոսպիտալում էր, վիրավոր և ասաց որ էլ չզանգեմ՝ Նարեկը չկա, զոհվել ա։
Մարմինը գտել ենք նոյեմբերի 13-ին, Գորիսի դիահերձարանում, ԴՆԹ հետազոտության արդյունքում։ Հուղարկավորել ենք Նոյեմբերի 14-ին՝ Եռաբլուրում»,- ասաց Նարեկի կինը։