Մամուլ

«Մարգոս էլ չկա»․ Արտավազդ Եղոյան

«Մարգոս էլ չկա»․ Արտավազդ Եղոյան

Սիրված հաղորդավար Արտավազդ Եղոյանն այն երջանիկներից է, ում բաժին է հասել կյանքի լավ ուղեկից։ Նա շուրջ հիսուն տարի ամուսնացած է Մարգարիտայի հետ, ով իրեն հրաշալի զավակներ է պարգևել։

Մի առիթով Արտավազդ Եղոյանն ասել է, որ կինն իր կյանքի մարգարիտն է։ Նրանք հանդիպել են Թիֆլիսում։ Արտավազդը մոր հետ հյուրընկալվել է իրենց մտերիմներից մեկի տանը, որտեղ էլ տեսել է Մարգարիտին։

margarita artavazd eghoyan

Հետո Մարգարիտը եկել է Երևան ուսանելու նպատակով։ Արտավազդի մայրը Մարգարիտին հյուրընկալել է իրենց տանը՝ որպես մտերիմի։ Արտավազդն ընդունելության քննություններին պարապել է Մարգարիտայի հետ միասին և նրանց միջև գեղեցիկ սիրո զգացում է ծնվել։

Հիսուն տարի միասին ապրած զույգը հիսուն տարի անց դարձյալ սիրով ու ջերմությամբ է խոսում անցած օրերի մասին։

artavazd eghoyan

Ցավոք սրտի, այսօր կովիդից մահացել է Մարգարիտան։ Այս մասին հայտնել է սիրված հաղորդավարը՝ գրելով․ «Մարգոս էլ չկա, կովիդը տարավ»։

Կիսվել