ՄամուլՏեսանյութ

«Չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացել»․ Դավիթ Տոնոյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին

«Չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացել»․ Դավիթ Տոնոյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին

Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելու։

Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցին, ըստ որի՝ անհրաժեշտ էր պատերազմը դադարեցնել։

«Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում, և ես հիմա պետական գաղտնիք բացելու ոչ մի տրամադրվածություն չունեմ։

Դավիթ Տոնոյան

Երբ որ կլինի համապատասխան հետաքննություն պատերազմի հետևանքների, ընթացքի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կստանանք։ Ես պատրաստ եմ մասնակցել այդ հետաքննությանը»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Կոմանդոսի ազատագրած Շուշին այժմ թշնամուն է պատկանում, Տոնոյանը պատասխանեց․ «Եկեք Զինված ուժերի գործողությունների վերաբերյալ և բարոյական մասի հարցի մասին չխոսեմ»։

Հարցին, արդյոք պատերազմի օրերին «Իսկանդեր» կիրառվել է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․ «Ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով