Մամուլ

Տավուշի մարզում վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Տավուշի մարզում վարորդը 20 տոննա լոլիկով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտակ Մարգարյանը իր վարած Volvo մակնիշի  բեռնատարով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով  տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

bernatar lolik

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա լոլիկով:

Կիսվել