ՄամուլՔաղաքականություն

«Իմ քայլը» դաշինքը պետությունից ֆինանսավորում կստանա 48 մլն դրամ

«Իմ քայլը» դաշինքը պետությունից ֆինանսավորում կստանա 48 մլն դրամ

«Աջակցություն քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի կառավարությունը միջոցների կտրամադրի Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 4-ի նիստում:

Հայաստանի Հանրապետություն

Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝  5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ:  

Կիսվել