Մամուլ

ՌԴ-ում հայկական կազմակերպությունների մեծ մասը դեմ է նախկինների վերադարձին

ՌԴ-ում հայկական կազմակերպությունների մեծ մասը դեմ է նախկինների վերադարձին

1in.am-ը գրում է․ Հայաստանում ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ հին ու նոր իշխանության ներկայացուցիչներ, իրավունք ունեն մասնակցել ընտրություններին, ժողովուրդը կարող է գնահատել նրանց որակը:

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Russia-armenia.info լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, թե մասնակցելու են ընտրություններին ու «կրելու են»:

«Եթե ժողովուրդը վստահի նրանց, նրանք կարող են հայտնվել Ազգային ժողովում: Երկրորդ, ես համարում եմ, որ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները թույլ են տվել շատ բացթողումներ, սխալներ, ուստի Հայաստանի պարտության մեջ մեղավոր է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այլև իր նախորդների: Շատ մեծ մեղքի բաժին ունեն նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Շատ վերլուծաբաններ նշում են, որ մեր բանակը մնացել է 1980-ականների բանակ»,- ասաց Արամ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ Ռուսաստանի հայկական բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միությունը, դեմ են նախկին իշխանությունների վերադարձին. «Նրանք ասում են, որ կողմ են, որ գան նոր ուժեր, որոնք կարող են ձեռք բերել ժողովրդի վստահությունը և Հայաստանի դրոշն ավելի ու ավելի վեր բարձրացնել: Մենք շատ լավ գիտենք, որ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք ստեղծվեց կոռումպացված համակարգ:

Դա շատ բանի մասին է խոսում»: Արամ Խաչատրյանը անհրաժեշտ է համարում նոր ազգային գաղափարախոսությունը, որը կկարողանա միավորել ամբողջ հայությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել