ՄամուլՔաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը վա-բանկ է գնում

Ռոբերտ Քոչարյանը վա-բանկ է գնում

Hraparak.am-ը գրում է․ Երեկ երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, տարանջատվեց Հայրենիքի փրկության շարժումից կամ 17 կուսակցություններից, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ մերժում են ընտրությունների գաղափարը։

Եթե նրանց մեծ մասը դրա մասին դեռեւս հստակ չի հայտարարել, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կոշտ է դրել հարցը։ Նախօրեին էլ Միքայել Մինասյանն իր ստատուսում գրեց, որ նրանք, ովքեր կմասնակցեն ընտրություններին՝ դավաճան են։

Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց, որ եթե լինեն ընտրություններ, դրանց պետք է անպայման մասնակցել եւ «կրել», գրական լեզվով՝ հաղթել։ Այս հայտարարությունը նաեւ հաստատեց մեր տեղեկությունները, որ քոչարյանական թիմում կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանի շանսերը պատերազմից հետո խիստ մեծացել են եւ նրա ռեյտինգն այսօր բարձրացել է։

robert qocharyan

Դրա մի ցուցիչներից մեկը տելեգրամյան ալիքներից մեկով անցկացված հարցումն էր, ըստ որի Ռ․Քոչարյանը արժանացել էր հարցվածների 46 տոկոսի հավանությանը։ 

Այս հայտարարությունն, ըստ էության, խաղն ավելի է հստակեցնում եւ գնդակն այլեւս Ռ․ Քոչարյանի վաղեմի զինակից, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դաշտում է։ Նա պետք է կողմնորոշվի՝ միանո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի եւ մի շարք ուժերի որոշմանը՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, թե՞ բոյկոտում է ընտրությունները՝ մնալով փողոցային պայքարի բարիկադներում։ 

Մանրամանսերը՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել