Մամուլ

Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է․ «Հրապարակ»

Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է

«Հրապարակ» թերթը գրում է․ Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։

Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։

stepan avanesyan

Բայց ուշագրավն այն է, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Եթե տիկինը կիսում է ամուսնու հայացքները հավատքի հարցում, ստացվում է՝ աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը։ Նորանշանակ նախարարը ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին։ 

Տեսանյութը ստորև

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել