20-ամյա աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
20-ամյա աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Սեդա Զ.-ն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։