ՄամուլՏեսանյութ

Կնոջդ ջոկատը որտե՞ղ է դիրք պահել, Գորիսի հյուրանոցից դուրս են եկել, կռուգ տվել, հետ եկել․ ազատամարտիկը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Կնոջդ ջոկատը որտե՞ղ է դիրք պահել, Գորիսի հյուրանոցից դուրս են եկել, կռուգ տվել, հետ եկել․ ազատամարտիկը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորման պահած՝ «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ հակառակորդը չի կարողացել պաշտպանությունը ճեղքել, բայց դիրքապահները ստիպված են եղել թողնել դիրքը, երբ նման հրաման են ստացել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀԿ անդամ Մանվել Խաչատրյանը, որը նույնպես մասնակցել է պատերազմին։ 

«Սեպտեմբերի 28-ից կազմ ու պատրաստ, զենք ստացած դուրս ենք եկել սահման։ Գնացել ենք Հադրութի շրջան՝ Կարախամբելի շրջան, որտեղից հակառակորդը մի մետր անցում չի կարողացվել անի։ Բայց թողել ենք նշված տարածքն այս իշխանիկների հրամանով։ Նիկոլ, որ հեղափոխություն արեցիր, եկար իշխանության գլուխ, ստանձնեցիր գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, չէի՞ր մտածում՝ ինչ լծի տակ ես մտնում։

Հիմա բոլորին դավաճան ես հանում, ապացուցիր, որ դավաճան են։ Դավաճանությունները քեզնից են գալիս։ Եթե դավաճան չէիր, ազգային ախոռիդ պարգևավճարներ չտայիր, որ մի հատ էլ հիմա ես պարգևավճարներ տալիս։ 2․5 տարվա պարգևավճարների գումարներով բանակը զինեիր։ Ինչու այսքան զոհեր ունեցանք»,- նշեց նա։

աննա հակոբյան

Մանվել Խաչատրյանի խոսքով՝ իրենց խմբից ոչ ոք չի զոհվել, ունեցել են 13 վիրավոր, քանի որ հմուտ են եղել։ Նա պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ չի ընդունում նրան որպես գերագույն գլխավոր հրամանատար։

«Հրաժարական տուր ու սպասիր թե ժողովուրդը քեզ ինչ դատասատան կտա։ Կամ կնոջդ ջոկատը որտե՞ղ է դիրք պահել։ Գորիսի հյուրանոցից դուրս են եկել, շարքով կռուգ տվել, նորից մտել հյուրանոց։

Ես մեկ ամիս եղել եմ դիրքերում, տղաներս մինչև հիմա այնտեղ են, բայց նույնիսկ տեղեկանքներ չենք կարողանում ստանալ։ Մենք հիմա էլ կարող ենք զենք վերցնել ու գնալ մեր կորցրած տարածքներն ազատագրելու, բայց ոչ քո հրամանատարությամբ․ դու չես կարող մեզ հրամանատար լինել։ Մենք կընտրենք մեզ հրամանատար»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել