Մամուլ

Երևանում քաղաքացին գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում քաղաքացին գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի:

Նշված հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այդ քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և հիվանդանոց է տեղափոխվել Չարբախ թաղամասից:

կրակոցներ Վեդի

Նա 54-ամյա Արմեն Կ.-ն է, ում հրազենային վնասվածքով հարազատները հայտնաբերել են տան պատշգամբում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կիսվել