ՄամուլՏեսանյութ

Ինչպես էին տղերքը պաշտպանում Օմարի լեռնանցքը․ Օմարի արծիվները այդպես էլ թույլ չտվեցին հակառակորդին ներխուժել Քարվաճառ (Տեսանյութ)

Ինչպես էին տղերքը պաշտպանում Օմարի լեռնանցքը․ Օմարի արծիվները այդպես էլ թույլ չտվեցին հակառակորդին ներխուժել Քարվաճառ (Տեսանյութ)

Քարվաճառի ազատագրումը Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկն էր: 

Արցախ տանող երկու հիմնական ճանապարհների՝ Լաչինի և Քարվաճառի տիրապետումը կենսական նշանակություն ուներ: Քարվաճառն իր դիրքով չափազանց կարևոր էր:

Քարվաճառն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, բարձրադիր այս վայրից են սկիզբ առնում Արցախի գրեթե բոլոր գետերը:

Քարվաճառն ունի նաեւ կարեւոր պատմական նշանակություն. այստեղ է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտը՝ դեռեւս առաջին դարի սկզբում հիմնադրված Դադիվանքը:

Օմարի արծիվներ

Քարվաճառի ազատագրումը մեկ ուղղությամբ իրականացնել հնարավոր չէր, այն իրագործվել է երեք ուղղություններով՝ միաժամանակյա հարձակմամբ: Մեր ազատամարտիկների խիզախության շնորհիվ Եռագույնը վերստինծածանվեց աննվաճ թվացող Օմարի բարձրունքում:

Ազատագրված Արցախի աննկարագրելի հարուստ տեղանքով գողտրիկ այս հատվածը անառիկ են պահում օր ու գիշեր Օմարի ձյունածածկ լեռնանցքում մարտական հերթապահություն իրականացնող հայ սպան ու զինվորը:

Տեսանյութը ստորև

Կիսվել