Մամուլ

«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված». Նիկոլ Փաշինյան

«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված». Նիկոլ Փաշինյան

«Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել»,- Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետը

Նրա խոսքով՝ առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի և դիրքավորվել այնտեղ։ Բայց խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը. Շուշին շարունակել է մնալ հակառակորդի ձեռքում:

նիկոլ փաշինյան

«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված․ օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե 50 հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։

Հետագայում պարզվեց, որ այդ անձն, իրականում, Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել նյութով