Մամուլ

79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392

79 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 3392

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32.561 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 79

Առողջացածներ՝ 34

Բացասական թեստերի արդյունքներ՝ 892

Մահվան դեպքեր` 1

Կիսվել նյութով