Մամուլ

32-ամյա ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը Հրազդանի կիրճում ձեռքով հարվածել է հետույքին և երգել

32-ամյա ՌԴ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը Հրազդանի կիրճում ձեռքով հարվածել է հետույքին և երգել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.

hrazdani kirch

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն:

Կիսվել նյութով